Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) հերքել է կիրակի օրը իսրայելական ԶԼՄ-ներում հայտնված այն տեղեկությունը, թե իբր դատարանը պաղեստինցիների դեմ ենթադրյալ հանցագործությունների համար իսրայելցի հինգ քաղաքական և ռազմական պաշտոնյայի ձերբակալության նոր օրդերներ է տվել, հաղորդում է Reuters-ը։
ՄՔԴ-ի մամուլի քարտուղար Օրիան Մայեն լրագրողներին ուղղված հայտարարության մեջ նշել է, որ իսրայելական Haaretz թերթում հրապարակված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
Ըստ նրա, դատարանը «մերժում է Պաղեստին պետությունում ստեղծված իրավիճակի առնչությամբ նոր ձերբակալության օրդերների տրամադրումը»։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալության օրդերները տրվել էին 2024 թվականի նոյեմբերին, այն բանից հետո, երբ ՄՔԴ-ի դատախազ Քարիմ Խանը 2024 թվականի մայիսին հրապարակային դիմում էր ներկայացրել այդ հրամանների տրամադրման համար։
Այդ ժամանակ Խանը պնդում էր, որ երկու առաջնորդներն էլ պատասխանատվություն են կրում ռազմական հանցագործություններ և մարդկության դեմ հանցագործություններ կատարելու համար՝ կապված Գազայի պատերազմի ընթացքում Իսրայելի գործողությունների հետ։
Դատարանը նաև սկզբնապես ձերբակալության օրդերներ էր տվել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, սակայն հետագայում չեղարկել էր դրանք այն բանից հետո, երբ նրանք պատերազմի ընթացքում սպանվել էին Իսրայելի կողմից։
Source: https://news.am/hy/news/1036078
Football
ՄՔԴ-ն հերքել է իսրայելցի հինգ պաշտոնյայի ձերբակալության նոր օրդերների մասին տեղեկությունը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։