Մենք շատ պարզ տեսնում ենք ականջներ այսօր իմ մասին հրապարակված ստահոդ հոդվածում։ Դեպքերի զարգացումը ցույց կտա, թե ում ականջներն են․ այս մասին հայտարարել է «Միասնության թեւեր» կուսակցության առաջնորդ Արման Թաթոյանը։
«Այնտեղ «Միասնության թեւերին» վերագրվում են աստղաբաշխական ծախսեր, ինչը կեղծիք է։
Հրապարակված թվերը հորինված են, բացարձակ չափազանցված: Մենք նշվածի կեսի կեսն էլ չենք ծախսել:
Գրասենյակների համար նշված գումարի 10% ենք ծախսել:
Սրանք փաստեր են, օբյեկտիվ փաստեր: Ֆինանսավորման աղբյուրների մասին տեղեկությունները ընդհանրապես սուտ են:
Մեր բոլոր քայլերը համապատասխանում են օրենքին. դրանք երևում են հարկային ու բանկային հաշվետվություններով ու բոլոր մյուս վերաբերելի հիմքերով:
«Միասնության թևեր» կուսակցությունը չունի ֆինանսավորում որևէ արտաքին աղբյուրից, առավել եւս` Ռուսաստանից։
Մենք հիմա փնտրում ենք իրավական ուղիներ՝ պատասխանատվության ենթարկելու համար դատի ենք տալու կասկածելի սկզբնաղբյուրին։ Հետո գնալու ենք բոլորի հետևից, ովքեր փորձում են ձեռքերը տաքացնել:
Իմ հեղինակության ու բարի համբավի հետ որևէ մեկին թույլ չեմ տալու խաղալ»:
Source: https://news.am/hy/news/1038314
World
«Միասնության թևեր»-ը հերքում է Ռուսաստանից ֆինանսավորում ստանալու մասին տեղեկությունները
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։