Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) պատրաստվում է առաջիկայում ընդլայնել Լիբանանում իր ռազմական գործողության մասշտաբները։ Դրա մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իսրայելական աղբյուրին։ Ըստ նրա՝ այս քայլերը «համակարգվում են Միացյալ Նահանգների հետ»։

Բացի դրանից, ՑԱԽԱԼ-ը պնդում է Բեյրութի ուղղությամբ ավիահարվածների վերսկսման վրա՝ այնտեղ տեղակայված «Հըզբոլլահ» խմբավորման բարձրաստիճան առաջնորդներին ոչնչացնելու նպատակով, հավելել է աղբյուրը։

Ըստ նրա՝ անցումն ավելի ագրեսիվ ռազմական ռազմավարության պայմանավորված է «Հըզբոլլահից» եկող անօդաչուների սպառնալիքին հակազդելու անհրաժեշտությամբ։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է օպտիկամանրաթելային դրոններին՝ նոր սպառնալիք, որի դեմ Իսրայելն առայժմ դժվարանում է արդյունավետորեն պայքարել։

Source: https://news.am/hy/news/1038310