ԱՄՆ-ը և Իրանը քննարկում են մի ծրագիր, ըստ որի՝ Հորմուզի նեղուցը բաց կլինի նավագնացության համար կողմերի միջև ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի ձեռքբերումից մոտավորապես 30 օր անց։ Դրա մասին հայտնում է Nikkei պարբերականը՝ հղում անելով Մերձավոր Արևելքում իր դիվանագիտական աղբյուրին։
Պարբերականի տվյալներով՝ պայմանագրի ստորագրումից հետո այս 30-օրյա անցումային շրջանի ընթացքում Իրանը պարտավորվում է նեղուցն ամբողջությամբ մաքրել ծովային ականներից։ Հենց այդ ժամկետը լրանա, բոլոր երկրների նավերը կկարողանան վերսկսել ազատ և անվտանգ նավագնացությունն այդ երթուղով, իսկ Թեհրանը կդադարեցնի տարանցիկ վճարների գանձումը։
Աղբյուրը հավելել է նաև, որ ապրիլի սկզբին կողմերի միջև համաձայնեցված հրադադարի ռեժիմը կերկարաձգվի ևս 60 օրով։ Ռազմական գործողությունների այս երկամսյա դադարը նախատեսվում է օգտագործել իրանական միջուկային ծրագրի շուրջ ուղիղ բանակցություններ անցկացնելու համար։
Source: https://news.am/hy/news/1038287
World
Իրանը կբացի Հորմուզի նեղուցը խաղաղության համաձայնագրի ստորագրումից 30 օր անց. Nikkei
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։