«Միասնության թևեր» կուսակցությունը մայիսի 27-ին նախընտրական քարոզարշավ է անցկացնում Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Մասնավորապես, կուսակցության անդամներն ու կողմնակիցներն այս ընթացքում արդեն եղել են Մարտունի և Վարդենիս քաղաքներում։

Նշենք, որ կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը գլխավորում է Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավը սկսվել է մայիսի 8-ին և կշարունակվի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Քվեարկությունը տեղի կունենա հունիսի 7-ին։ Խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 16 կուսակցություն և 2 դաշինք։

Source: https://news.am/hy/news/1038821