Բացի էներգետիկ շուկաների ապակայունացումից, Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի ֆոնին Հորմուզի նեղուցի փակումը հանգեցրել է ամբողջ աշխարհում պարարտանյութերի մատակարարումների կտրուկ կրճատման։ Սակայն գյուղատնտեսության վրա հետևանքները լիարժեքորեն կարող են ի հայտ գալ միայն մի քանի ամիս անց, երբ սկսվի բերքահավաքը։

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) գլխավոր տնօրեն Ցյու Դունյուն երեքշաբթի Հռոմում անցկացված միջոցառման ժամանակ նախազգուշացրել է, որ. «Մեր այժմ ընդունած որոշումները կպարզեն՝ այս իրավիճակը կմնա՞ որպես կառավարելի ցնցում, թե՞ կվերածվի պարենային անվտանգության ավելի խոր համաշխարհային ճգնաժամի 2026, 2027 թվականներին և դրանից հետո»։

«Այն, ինչ մենք տեսնում ենք այսօր, պարզապես աշխարհաքաղաքական ճգնաժամ չէ։ Սա համակարգային ցնցում է ամբողջ համաշխարհային գյուղատնտեսական և պարենային համակարգի համար»,- ընդգծել է Ցյու Դունյուն։

Source: https://news.am/hy/news/1038638