Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է մնալ լարված ու անկայուն։ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների մասին լուրերը փաստում են լոկ երկխոսություն հաստատելու փորձերի մասին։ Միևնույն ժամանակ Իսրայելը, չնայած հայտարարված հրադադարին, շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին, ինչը վկայում է հրադադարի ռեժիմի փաստացի խախտման մասին։ Ընդհանուր առմամբ, տարածաշրջանը դեռևս գտնվում է ձգձգվող էսկալացիայի փուլում, և իրավիճակի հետագա սրման ռիսկերը պահպանվում են։
NEWS.am-ն ամփոփ ներկայացնում է շաբաթ գիշերը Մերձավոր Արևելքում տեղի ունեցած առանցքային իրադարձությունները։
• Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ ցանկացած համաձայնության պայման թելադրելու է հենց Իրանը, որին նա անվանել է «մարտի դաշտի հաղթող»։
Ազիզին ընդգծել է, որ խոսքը կարող է վերաբերել միայն այն հարցերին, որոնք իրականում բանակցությունների առարկա են, այլ ոչ թե ԱՄՆ նախագահի «ցանկություններին» կամ «երևակայությանը»։
• ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առանց որևէ որոշում կայացնելու հեռացել է Իրանի հետ հնարավոր գործարքի շուրջ երկու ժամ տևած հանդիպումից։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին։
• ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը հայտարարել է, որ Իրանի դեմ սահմանված սահմանափակումների ցանկացած չեղարկում տեղի է ունենալու աստիճանաբար։
Նա նաև հայտնել է, որ ԱՄՆ իշխանությունները 1 միլիարդ դոլարի իրանական կրիպտոարժութային ակտիվներ են կալանավորել։ Այս քայլն արվել է Իսլամական Հանրապետության դեմ նախագահ Դոնալդ Թրամփի սկսած տնտեսական արշավի շրջանակներում։
Source: https://news.am/hy/news/1039516
World
Մերձավոր Արևելքում գլխավոր իրադարձությունները՝ մայիսի 30-ի առավոտյան դրությամբ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։