ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է 2026 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի հայտերի ընդունման փուլը:
· ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում,
· խթանել գիտատեխնիկական մշակումներ ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 13-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:
Մրցույթին ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույն 5 գաղափարները, որոնց կտրվի դրամական պարգև՝ 500.000-ական դրամ:
Մրցութային հանձնաժողովը առավելությունը կտա այն գաղափարներին, որոնք.
· հայտերի ընդունում և նախնական ընտրված հայտերի գնահատում մրցութային հանձնաժողովի կողմից,
· փորձագետների կողմից հայտերի փորձագիտական գնահատում՝ շնորհանդեսի միջոցով,
· մրցույթի արդյունքների ամփոփում և յուրաքանչյուր անվանակարգում հաղթող հայտատուների պարգևատրում։
Մրցույթն անցկացվում է հետևյալ թեմատիկ ուղղություններով՝
Կենսաբազմազանություն, կլիմայական անցում, կայուն էներգետիկ զարգացում և ռեսուրսների անվտանգ կառավարում
Թվային փոխակերպում, կլիմայական տվյալների համակարգեր և կանաչ ենթակառուցվածքներ
Կենսաբժշկական ապահովություն, անհատականացված առողջապահական ծառայություններ և նեյրոհոգեբանական բարեկեցության խթանում
Կանաչ տնտեսություն, ռազմավարական կառավարում և տնտեսական կայունություն
Ստեղծագործ տնտեսություն, մշակութային ժառանգություն և մարդկային կապիտալի զարգացում
«Հայտերն անհրաժեշտ է ուղարկել մայիսի 15-ից մինչև սեպտեմբերի 20-ը ներառյալ, [email protected] էլեկտրոնային հասցեին` համաձայն ձևաչափի՝ «Թեմա» բաժնում նշելով մրցույթին ներկայացվող գաղափարի անվանակարգը:
Սփյուռքից ներկայացվող հայտերը կարող են ընդունվել նաև անգլերեն կամ ռուսերեն՝ համաձայն ներկայացված ձևաչափի»,- ասված է հաղորդագրությունում:
Ուշադրություն. Սույն հայտարարությամբ նախանշված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվի։
Հարցերի և հավելյալ տեղեկատվության համար զանգահարել` 010 599 699 (642) և 010 599 699 (643) հեռախոսահամարներով:
Source: https://news.am/hy/news/1036286
Armenia
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։