Ամերիկացի միլիարդատեր, SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը մայիսի 28-ին Blue Origin ընկերության New Glenn հրթիռի փորձարկումն անհաջող է անվանել, որի ընթացքում սարքը պայթել է։
Գործարարը նշել է, որ հրթիռների ստեղծումը բարդ խնդիր է։
«Շատ անհաջող էր։ Հրթիռները բարդ բան են», — հայտնել է նա X սոցցանցում։
Blue Origin ընկերության ծանր կրող հրթիռը՝ New Glenn-ը, ավելի վաղ նույն օրը պայթել էր մեկնարկային համալիրում, փորձարկումների ժամանակ։ Պայթյունի ձայնը ֆիքսվել էր մի քանի մղոն հեռավորության վրա տեղադրված տեսախցիկներով։ Նշվել է նաև, որ միջադեպի հետևանքով փլուզվել է կայծակներից պաշտպանության համակարգի աջ աշտարակը, որից հետո հրթիռն այլևս տեսանելի չի եղել։
Source: https://news.am/hy/news/1039293
World
Մասկը Blue Origin-ի New Glenn հրթիռի փորձարկումների արդյունքն անհաջող է անվանել
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։