ՄԱԿ-ը Իսրայելին կոչ է արել քայլեր ձեռնարկել Գազայի հատվածում ցեղասպանությունը կանխելու համար և դատապարտել է պաղեստինյան տարածքներում, այդ թվում՝ Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափին նախանշվող էթնիկ զտումների նշանները։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի նոր զեկույցում նշվում է, որ 2023 թվականի հոկտեմբերին պատերազմի մեկնարկից ի վեր Գազայում Իսրայելի գործողություններն ուղեկցվել են «միջազգային իրավունքի կոպիտ խախտումներով և շատ դեպքերում կարող են որակվել որպես ռազմական հանցագործություններ ու մարդկության դեմ ուղղված այլ հանցագործություններ»։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը փաստաթղթում Իսրայելին կոչ է արել ապահովել ՄԱԿ-ի Միջազգային դատարանի 2024 թվականի որոշման կատարումը, որի համաձայն՝ երկիրը պետք է միջոցներ ձեռնարկի Գազայում ցեղասպանության գործողությունները կանխելու համար։
Նրա խոսքով՝ Իսրայելը պարտավոր է «անհապաղ ապահովել, որ իր զինվորականները ցեղասպանության գործողություններ չիրականացնեն, ինչպես նաև ձեռնարկել բոլոր միջոցները՝ ցեղասպանության հրահրումը կանխելու և պատժելու համար»։
Զեկույցն ընդգրկում է 2023 թվականի հոկտեմբերի 7-ից (Գազայում պատերազմի սկիզբ դարձած՝ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի աննախադեպ հարձակման պահից) մինչև 2025 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածը։ Փաստաթղթում դատապարտվում են նաև պաղեստինյան զինված խմբավորումների կողմից թե՛ հենց առաջին հարձակման, թե՛ դրանից հետո կատարված կոպիտ խախտումները, ներառյալ այնպիսի արարքներ, որոնք կարող են որակվել որպես ռազմական հանցագործություններ։
Source: https://news.am/hy/news/1036331
Football
ՄԱԿ-ն Իսրայելին կոչ է արել միջոցներ ձեռնարկել Գազայի հատվածում ցեղասպանությունը կանխելու համար
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։