Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը հայտարարել է, որ Գրանցման կենտրոնի համակարգից գողացվել են նաև իր և իր ընտանիքի անդամների անձնական տվյալները, հաղորդում է LRT հեռուստաալիքը։
Նրա խոսքով՝ խոսքը պետական ռեգիստրներում պարունակվող տեղեկատվության մասին է։
Լիտվայի գլխավոր դատախազությունը քննում է անշարժ գույքի ռեգիստրից ավելի քան 600 հազար գրառումների՝ ներառյալ սեփականատերերի անձնական կոդերի, հնարավոր ապօրինի կապերի և արտահոսքի դեպքը։
Բուդրիսը նշել է, որ պետության դեմ թշնամական սուբյեկտների շահերից ելնելով այս տվյալների հնարավոր օգտագործումը բավականին մտահոգիչ է։ Նա հայտարարել է, որ, հատուկ ծառայությունների գնահատականներով, գողացված տեղեկատվությունը կարող էր հայտնվել նման կառույցների տրամադրության տակ։
Ավելի վաղ նախագահ Գիտանաս Նաուսեդան նույնպես հայտնել էր, որ դարձել է տվյալների արտահոսքի զոհ՝ տեղի ունեցածն անվանելով «թշնամական պետությունների հնարավոր գործունեություն»։
Իշխանությունների տվյալներով՝ արտահոսքը վերաբերել է նաև զինված ուժերի գլխավոր հրամանատարին, մի շարք նախարարների, պատգամավորների, գործարարների և հատուկ ծառայությունների աշխատակիցների։
Քննությունը պարզել է, որ չարտոնված միացումներն իրականացվել են արտերկրից՝ Միգրացիոն դեպարտամենտի աշխատակիցների հաշվառման գրառումների օգտագործմամբ։ ՆԳՆ տեղեկություններով՝ միջադեպը հայտնաբերվել է այն բանից հետո, երբ քաղաքացիներից մեկը սկսել է պարզել, թե ինչու է գերատեսչությունը հետաքրքրվել իր գույքով։
Նախնական տվյալներով՝ տվյալների գողությունը տեղի է ունեցել տարեսկզբին, իսկ արտահոսքի բուն փաստը հայտնաբերվել է ապրիլի սկզբին։
Source: https://news.am/hy/news/1039581
World
Լիտվայի ԱԳ նախարարը հայտարարել է պետական ռեգիստրներից իր ողջ ընտանիքի անձնական տվյալների հափշտակման մասին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։