Լեհաստանի Հանրապետությունում ԱՄՆ ռազմական ներկայության հարցի շուրջ առաջացած շփոթության կապակցությամբ, որը պայմանավորված էր ԶԼՄ-ների հրապարակումներով, Ազգային անվտանգության բյուրոն նշում է, որ Միացյալ Նահանգները մնում է Լեհաստանի կարևորագույն ռազմավարական գործընկերը և լեհ զինծառայողների ու սպաների հետ միասին հանդիսանում է երկրի անվտանգության երաշխավորը։ Այս մասին X սոցցանցում գրել է Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի (BBN) տնօրեն Բարտոշ Գրոդեցկին։
Ըստ Գրոդեցկու, Լեհաստանում ամերիկացի զինծառայողները առաջադրանքներ են կատարում ՆԱՏՕ-ի ուժեղացված առաջապահ ներկայության (Forward Land Forces), Atlantic Resolve գործողության շրջանակում՝ ԱՄՆ բանակի V կորպուսի միջոցով, որի շրջանակում տեղակայվում են զրահատանկային բրիգադային մարտական խմբի տարրեր և այլ ստորաբաժանումներ մի քանի վայրերում, ինչպես նաև Ռեդզիկովոյում գտնվող AEGIS ASHORE հակահրթիռային պաշտպանության բազայում։
Միևնույն ժամանակ, Լեհաստանում ամերիկացի զինվորականների և քաղաքացիական անձնակազմի ընդհանուր թիվը հաստատուն չէ և տատանվում է շուրջ 10 հազար մարդու սահմաններում։
«ԱՄՆ-ի մշտական ներկայությունը հիմնականում կապված է Ռեդզիկովոյի հակահրթիռային պաշտպանության բազայի շահագործման և Պոզնանում տեղակայված շտաբով V կորպուսի հրամանատարական ու լոգիստիկ տարրերի աշխատանքի հետ։ Ոչ մշտական ներկայության հիմնական մասը կապված է զրահատանկային բրիգադային մարտական խմբի ռոտացիոն ստորաբաժանումների հետ։
W związku z zamieszaniem wokół kwestii wojskowej obecności USA w RP, wywołanym doniesieniami mediów, Biuro Bezpieczeństwa Narodowego wskazuje, że Stany Zjednoczone są naszym najważniejszym partnerem strategicznym i obok naszych żołnierzy i funkcjonariuszy - gwarantem…— Bartosz Grodecki (@BartoszGrodecki) May 16, 2026
W związku z zamieszaniem wokół kwestii wojskowej obecności USA w RP, wywołanym doniesieniami mediów, Biuro Bezpieczeństwa Narodowego wskazuje, że Stany Zjednoczone są naszym najważniejszym partnerem strategicznym i obok naszych żołnierzy i funkcjonariuszy - gwarantem…
Ամերիկյան ներկայությունը բազմադոմեն բնույթ ունի և ներառում է ոչ միայն ցամաքային ուժեր, այլև ավիացիոն, ուղղաթիռային և հատուկ ստորաբաժանումներ, ինչպես նաև հրամանատարական, հետախուզական և լոգիստիկ տարրեր։ Միայն զրահատանկային բրիգադային մարտական խմբի ցամաքային բաղադրիչի շրջանակում Լեհաստանի տարածքում գտնվում է ավելի քան 5000 ԱՄՆ զինծառայող, ինչը համապատասխանում է վերջին տարիների ներկայության միջին մակարդակին։
Թվաքանակի ընթացիկ փոփոխությունները կապված են Եվրոպայում ամերիկյան ուժերի շարունակվող ռոտացիայի հետ։ Ռոտացիան իրականացվում է ԱՄՆ 1-ին հեծելազորային դիվիզիայի կողմից՝ Տեխասի Ֆորտ Հուդ բազայից։ Լեհաստանում ուժերի տեղափոխումն ու ավելացումը շարունակվում է, ընդ որում արդեն տեղափոխվել է անձնակազմի ավելի քան 20 տոկոսը և տեխնիկայի մոտ 70 տոկոսը, ինչը առանցքային նշանակություն ունի մարտական պատրաստվածության համար։
Ազգային անվտանգության բյուրոյի գնահատմամբ՝ ռոտացիաների հնարավոր կասեցման կամ ԱՄՆ ներկայության կրճատման մասին հաղորդագրությունները ուղղակիորեն չեն վերաբերում Լեհաստանին։ Նշվում է, որ գրաֆիկների փոփոխությունները կարող են կապված լինել Գերմանիայից 2-րդ հեծելազորային գնդի դուրսբերման ծրագրերի հետ, որից հետո այդ ստորաբաժանումը կարող է մասամբ փոխարինել նախկինում Լեհաստանի համար նախատեսված ուժերին։
Անորոշությունը նաև բացատրվում է 2020 թվականի ընդլայնված պաշտպանական համագործակցության համաձայնագիրը փոխելու վերաբերյալ կոնկրետ առաջարկների բացակայությամբ և տեղակայման նոր վայրերի մասին Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության կողմից տեղեկատվության պակասով։ Ընդ որում, նախարարությունը նախապես տվյալներ չէր ստացել ամերիկյան ուժերի տեղափոխման գրաֆիկի փոփոխությունների մասին, ինչը բարդացնում է ռազմավարական գործընկերոջ հետ բանակցությունների համակարգումը»,- հայտնել է Բյուրոյի տնօրենը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել Լեհաստան 4000 զինծառայողից բաղկացած ամերիկյան բրիգադ ուղարկելուց ԱՄՆ-ի հրաժարվելու որոշման մասին։
Դրա կապակցությամբ լեհական ԶԼՄ-ները հաղորդել էին երկիր ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Դեն Քեյնի առաջիկա այցի մասին։
Source: https://news.am/hy/news/1036019
Football
Լեհաստանը հայտնել է երկրում ԱՄՆ զորքերի ռոտացիայի կասեցման պատճառը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։