ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ մայիսի 25-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփին տեղեկացրել է ռուսական կողմի քայլերի մասին։
«Նրանք ծանուցումներ են ուղարկել բոլոր դեսպանատներին»,- նշել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ խոսելով Կիևից դիվանագիտական անձնակազմը տարհանելու վերաբերյալ Ռուսաստանի հորդորի մասին։ «Եվ, կարծում եմ, նա [Լավրովը] պարզապես անձամբ զանգահարեց ինձ՝ այդ մասին հայտնելու համար։ Նրանք բոլոր դեսպանատներին տեղեկացրել են, որ Կիևում շատ վտանգավոր է լինելու։ Բայց դե Կիևում արդեն մի քանի տարի է, ինչ շատ վտանգավոր է»,- հավելել է Ռուբիոն, որն այս պահին պաշտոնական այցով գտնվում է Հնդկաստանում։
«Այնպես որ, ես երեկ նրա հետ խոսել եմ այս և մի քանի այլ հարցերի շուրջ,- հստակեցրել է Ռուբիոն՝ նկատի ունենալով Լավրովի հետ զրույցը։ - Եվ, ակնհայտորեն, [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինն է խնդրել նրան զանգահարել ինձ, որպեսզի ուղերձն անձամբ փոխանցվի [ԱՄՆ] նախագահին։ Ինչը ես և արեցի։ Բայց, անշուշտ, մենք արդեն տեսել էինք բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին ուղարկված ծանուցումները»։
Source: https://news.am/hy/news/1038350
World
Լավրովի հետ զրույցից հետո Ռուբիոն Թրամփին տեղեկացրել է Ռուսաստանի քայլերի մասին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։