Հրադադարի ռեժիմի գործողության ընթացքում ԱՄՆ-ի կողմից Իսլամական Հանրապետության հարավին հասցված հարվածներին Իրանի պատասխան արձագանքը կարող է հանգեցնել նավթի գների բարձրացման։ Դրա արդյունքում մեկ բարել նավթի գինը կարող է հասնել 200 դոլարի։ Այս մասին մայիսի 26-ին X սոցիալական ցանցում հայտարարել է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական օպերատիվ շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆաղարին։
«ԱՄՆ կառավարությունը բազմիցս ցույց է տվել, որ հասկանում է միայն ուժի լեզուն։ Պատրաստվեք [մեկ բարելի դիմաց] 200 դոլար արժողությամբ նավթին», — հայտարարել է նա։
Ինչպես նշել է Զոլֆաղարին, դիվանագիտական համաձայնության մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ ԱՄՆ-ը շարունակում է ռազմական գործողություններ իրականացնել տարածաշրջանում։
Source: https://news.am/hy/news/1038367
World
ԱՄՆ-ի հարվածներից հետո Իրանը սպառնում է մեկ բարել նավթի գինը հասցնել 200 դոլարի
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։