«Croatia Airlines» (CA) ավիաընկերության Սպլիտ-Ֆրանկֆուրտ չվերթն իրականացնող ինքնաթիռը, որում եղել է 130-ից ավելի ուղևոր, շաբաթ օրը՝ մայիսի 16-ին, թռիչքի պահին դուրս է եկել թռիչքուղուց և վնասվել, հայտնում է N1-ը։

Ուղևորներն ու անձնակազմի անդամներն անմիջապես տարհանվել են, տուժածներ չկան. հայտնել է Սպլիտի օդանավակայանի մամուլի ծառայությունը։

«Թափառքի ժամանակ, դեռևս անհայտ պատճառներով, ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղու սահմաններից և կողաշրջվել խոտածածկ տարածքում։ Այն վնասվել է ուղղահայաց նշագծումներին և թռիչքուղու եզրային լույսերին բախվելուց, սակայն ուղևորներից ոչ ոք չի տուժել»,- պատմել է ուղևորների ժամանման և մեկնման ծառայության ղեկավար Մատե Մելվանը։

Source: https://news.am/hy/news/1036017