Իսրայելի ռազմաօդային ուժերը սպառազինության մեջ են մտցրել ամերիկյան արտադրության KC-46 Gideon լիցքավորող ինքնաթիռների նոր տեսակ։ Այս մասին նշվել է Իսրայելում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ։
«Մենք նշել ենք Իսրայելին նոր սերնդի առաջին KC-46 Gideon լիցքավորող ինքնաթիռի մատակարարման մասին», - նշվել է հաղորդագրության մեջ։
Նոր լիցքավորող ինքնաթիռը ստեղծվել է հատուկ Իսրայելի ռազմաօդային ուժերի համար՝ Boeing 767-ի հիման վրա։ Պայմանագիրը նախատեսում է ԱՄՆ-ից Իսրայել մատակարարել վեց KC-46 Gideon միավոր։ Այս ինքնաթիռները պետք է փոխարինեն Boeing 707-ի հիման վրա ստեղծված հնացած լիցքավորողներին։
KC-46 Gideon-ը կարող է կրել մոտ 90 տոննա վառելիք, ինչը 15 տոկոսով ավելի է, քան Իսրայելի սպառազինությունում առկա մոդելների պարագայում։
Source: https://news.am/hy/news/1039403
World
Իսրայելը սպառազինության մեջ է մտցրել KC-46 լիցքավորող ինքնաթիռների նոր տեսակ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։