Իսրայելի բանակը (ՑԱՀԱԼ) հայտարարել է, որ ապրիլի 16-ին հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելուց ի վեր ոչնչացվել է «Հեզբոլլահ» շարժման շուրջ 900 մարտիկի։

Իսրայելի պաշտպանության բանակում նաև հայտնել են, որ միայն այսօր հարվածներ են հասցվել շարժման տասնյակ օբյեկտների վրա Հարավային Լիբանանի տարածքում։

«Բոֆորի լեռնաշղթայի շրջանում բանակի գործողությունների առաջխաղացմանը զուգահեռ՝ այսօր խոցվել են զենքի պահեստներ, գործող հրամանատարական կետեր և «Հեզբոլլահի» ենթակառուցվածքի այլ օբյեկտներ Տյուրի շրջանում և Հարավային Լիբանանի այլ հատվածներում», — ասվում է ՑԱՀԱԼ-ի Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Իսրայելական կողմը պնդում է, որ հարվածներն ուղղված են շարժման ռազմական ենթակառուցվածքի և հրամանատարական կառույցների դեմ։

Մինչդեռ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2026 թվականի մարտի 2-ից Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև հակամարտության սկզբից ի վեր զոհվել է 3412 մարդ, ևս 10 269-ը վիրավորվել են։

Source: https://news.am/hy/news/1039844