Գերմանիան լուրջ մտահոգություն է հայտնել Լիբանանի հարավում Իսրայելի ցամաքային ռազմական գործողության ընդլայնման կապակցությամբ՝ նախազգուշացնելով տարածաշրջանում իրավիճակի հետագա ապակայունացման վտանգի մասին։
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի հայտարարության մեջ նշվում է, որ իսրայելական զորքերի առաջխաղացումը լիբանանյան տարածքի խորքը լուրջ տագնապ է առաջացնում և կարող է հանգեցնել նոր հումանիտար հետևանքների։
«Իսրայելական բանակի առաջխաղացումը դեպի հարավային Լիբանանի տարածքի խորքը լուրջ մտահոգություն է առաջացնում», — ասվում է հայտարարության մեջ։
Գերմանական դիվանագիտության ղեկավարը բոլոր կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները և թույլ չտալ հետագա էսկալացիա։
«Ցանկացած հետագա էսկալացիա կխորացնի առանց այդ էլ լարված իրավիճակը և Լիբանանի ներսում բնակչության տեղահանության նոր ալիքներ կհրահրի», — ընդգծել է Վադեֆուլը։
Բեռլինը նաև զգուշացրել է հումանիտար իրավիճակի վատթարացման և հարկադիր տեղահանվածների թվի աճի վտանգի մասին՝ երկրի հարավում շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իսրայելական զորքերը գրավել են պատմական Բոֆորի ամրոցը, որը Լիբանանի հարավում կարևորագույն ռազմավարական բարձունքներից մեկն է։
Source: https://news.am/hy/news/1039847
World
Գերմանիան Լիբանանում Իսրայելի պաշտպանության բանակի առաջխաղացման մասին․ «Սա լուրջ մտահոգություն է առաջացնում»
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։