Լիբանանի էկոնոմիկայի նախարար Ամեր Բիսատը Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ, ըստ գնահատականների, մարտի 2-ից ի վեր Իսրայելի կողմից երկրի դեմ ռազմական գործողությունների սրման հետևանքով Լիբանանը կրել է մինչև 2 միլիարդ դոլարի կորուստ։

«Հետևանքները բավականին լուրջ էին։ Մենք դրանք դիտարկում ենք բազմաթիվ խնդիրների տեսանկյունից։ Խնդիրներից մեկը հենց տնտեսական ազդեցությունն է․ մարդիկ կորցնում են աշխատանքը, ֆերմաները դադարում են արտադրանք տալ, արտադրական ընկերությունները փակվում են, իսկ զբոսաշրջիկները չեն գալիս», - ասել է նա։

«Այս ազդեցությունը շատ մեծ է։ Մեր գնահատմամբ՝ պատերազմի ընթացքում մենք կորցրել ենք, հավանաբար, 2 միլիարդ դոլար։ Դա ՀՆԱ-ի մոտ 7 տոկոսն է», - հավելել է լիբանանցի նախարարը։

Source: https://news.am/hy/news/1036016