Իրանի պաշտոնատար անձինք որոշում են ընդունել կասեցնել ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ ի նշան Լիբանանում և Գազայի հատվածում իսրայելական ռեժիմի շարունակվող հանցագործությունների դեմ բողոքի։

Ինչպես հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը. «Հաշվի առնելով Լիբանանում սիոնիստական ռեժիմի շարունակվող հանցագործությունները, և նկատի ունենալով, որ Լիբանանում տիրող իրավիճակը կրակի դադարեցման նախապայմաններից մեկն էր, իսկ ինքը՝ այդ հրադադարն այժմ խախտված է բոլոր ճակատներում, ներառյալ լիբանանյանը, իրանական պատվիրակությունը կասեցնում է երկխոսությունը և միջնորդի միջոցով համաձայնագրերի տեքստերի փոխանակումը»։

Tasnim-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ իրանցի պաշտոնյաներն ու բանակցողներն ընդգծել են Գազայում և Լիբանանում «սիոնիստական ռեժիմի» ագրեսիվ ու դաժան գործողությունների անհապաղ դադարեցման, ինչպես նաև Լիբանանի օկուպացված տարածքներից նրա զորքերի ամբողջական դուրսբերման անհրաժեշտությունը։ «Ոչ մի բանակցություն չի լինի, քանի դեռ Իրանն ու դիմադրության ուժերը համաձայնության չեն եկել այս հարցում»։

Բացի այդ, նյութում նշվում է, որ «Դիմադրության ճակատը» և Իրանը լի են վճռականությամբ՝ ամբողջությամբ արգելափակելու Հորմուզի նեղուցը և ակտիվացնելու այլ ճակատներ, ներառյալ Բաբ էլ-Մանդեբի նեղուցը՝ նպատակ ունենալով պատժել «սիոնիստներին» և նրանց կողմնակիցներին։

Source: https://news.am/hy/news/1040042