Իրանը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման՝ թե՛ ԱՄՆ-ի հետ պատերազմի վերսկսմանը, թե՛ հակամարտության կարգավորման համար բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալուն։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին։
«Մենք պատրաստ ենք երկու սցենարներին էլ՝ կամ վերադառնում ենք մարտի դաշտ ու պատերազմի, կամ վերադառնում ենք բանակցությունների սեղանի շուրջ, բանակցում և ընտրում դիվանագիտության ճանապարհը։ Մեզ համար տարբերություն չկա։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ կընտրի հակառակ կողմը», - ասել է նա Նյու Դելիում կայացած մամուլի ասուլիսում։
Մայիսի 12-ին CNN հեռուստաալիքը հաղորդել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի լրջորեն է դիտարկում Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը վերսկսելու տարբերակը։
Source: https://news.am/hy/news/1035678
Football
Իրանը հայտնել է, որ պատրաստ է թե՛ պատերազմի վերսկսմանը, թե՛ բանակցությունների շարունակմանը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։