Թեհրանի կողմից հիմնադրված Պարսից ծոցի Հորմուզի նեղուցի վարչությունը (Persian Gulf Strait Authority, PGSA) հրապարակել է ջրային այս զարկերակում իր պատասխանատվության գոտու քարտեզը։

«Նեղուցի արևելքում Իրանի Քուհ-Մոբարակը և ԱՄԷ-ի Ֆուջեյրայի հարավային մասը միացնող գծից մինչև նեղուցի արևմուտքում Իրանի Քեշմ կղզու ծայրը և ԱՄԷ-ի Ումմ ալ-Քուվեյնը միացնող գիծը», - այսպես, ըստ PGSA-ի X սոցցանցում հրապարակված հաղորդագրության, Իրանը սահմանել է Հորմուզի նեղուցի կառավարման համար իր «կարգավորող իրավազորությունը»։

Այս հատվածով անցնել մտադրող ցանկացած նավ «պետք է իր գործողությունները համաձայնեցնի PGSA-ի հետ և ստանա դրա թույլտվությունը»։

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը երկուշաբթի հայտարարել է հատուկ մարմին ստեղծելու որոշման մասին, որը կզբաղվի Հորմուզի նեղուցի հետ կապված հարցերով։

Source: https://news.am/hy/news/1037092