Իրանի զինվորականները նախազգուշացրել են, որ ամերիկյան կողմից ցանկացած նոր հարձակում անպատասխան չի մնա, հայտնում է Fars գործակալությունը։
Իրանի զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչ Աբոլֆազլ Շեկարչին հայտարարել է, որ Իրանի դեմ ուղղված յուրաքանչյուր նոր ագրեսիան կբախվի «անհամեմատ ավելի կոշտ» պատասխանի, որը դուրս կգա տարածաշրջանի սահմաններից։
Նա նշել է, որ պատերազմի էսկալացիայի դեպքում Իրանի հարվածները կլինեն շատ ավելի ընդգրկուն ու դաժան, քան նախորդ անգամները, և կտարածվեն տարածաշրջանից դուրս։
ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ներկայացուցիչ, կապիտան Թիմ Հոուքինսը հայտարարել է, որ ինքնապաշտպանության շրջանակում ամերիկյան զինվորականները հարվածներ են հասցրել «իրանական ուժերի կողմից բխող սպառնալիքից մեր զորքերը պաշտպանելու համար»։ Նրա խոսքով՝ թիրախում են եղել ականապատում իրականացնող զենիթահրթիռային կայանքներն ու իրանական մոտորանավակները։
«Կենտրոնական հրամանատարությունը շարունակում է պաշտպանել մեր ուժերը՝ միևնույն ժամանակ զսպվածություն ցուցաբերելով պահպանվող զինադադարի պայմաններում»,- վստահեցրել է Հոուքինսը։
Source: https://news.am/hy/news/1038383
World
Իրանի զինվորականները նախազգուշացրել են ԱՄՆ-ի նոր հարձակմանը պատասխանելու մասին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։