Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելեսի մետրոպոլիտենային տարածքում թունավոր քիմիական նյութով լցված տարայի պայթյունի վտանգը չեզոքացվել է։ Այս մասին հայտնում է NBC News հեռուստաալիքը՝ հղում անելով տեղական իշխանություններին։
Վտանգի վերացումից հետո տարհանված բնակիչների մեծ մասին թույլատրել են տուն վերադառնալ։ Ընդհանուր առմամբ, տարհանման հրաման էր ստացել 60 հազար մարդ, որոնցից 16 հազարի համար այն դեռևս ուժի մեջ է։ Նշվում է, որ վերջիններիս վերաբերյալ որոշումը կկայացվի երեքշաբթի օրը։
Ավելի վաղ Կալիֆոռնիայի իշխանությունները տասնյակ հազարավոր մարդկանց էին տարհանել GKN Aerospace Transparency ընկերությանը պատկանող տարայից թունավոր քիմիական նյութի արտահոսքի կամ պայթյունի վտանգի պատճառով։ Նահանգապետ Գևին Նյուսոմը արտակարգ դրություն էր հայտարարել Օրինջ շրջանում։ Տեղական ծառայությունները մայիսի 21-ից ի վեր փորձում էին կանխել մեթիլմետակրիլատով լցված տարայի պայթյունը. դա դյուրավառ ու թունավոր նյութ է, որը կարող է թոքերի խնդիրներ առաջացնել։
Source: https://news.am/hy/news/1038392
World
Կալիֆոռնիայում կանխել են թունավոր նյութերի պայթյունի սպառնալիքը․ NBC
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։