Իսրայելի ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) ինքնաթիռները հարվածներ են հասցրել Լիբանանի արևելքում գտնվող Մաշղարա քաղաքի շրջանում շիական «Հեզբոլլահ» շարժման հենակետին, ինչի հետևանքով սպանվել է առնվազն 14 մարդ։ Այս տվյալները բերված են արտակարգ իրավիճակների շտաբի ամփոփագրում։
«Թշնամական ինքնաթիռները մի քանի հարված են հասցրել բուն քաղաքին և դրա շրջակայքին,- նշված է տեքստում։ - Փրկարարները շարունակում են փլատակների մաքրումը, զոհերի թիվը կարող է աճել»։
Լիբանանի հարավում իսրայելական ավիացիան առավոտվանից հարձակումներ է գործել Դեյր Զահրանի, Քաութարիա էլ Ռուզ, Քաֆրա, Մաջդալ Սիլմ և Սերիֆա բնակավայրերի վրա։ Այնտեղից զոհերի և տուժածների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։
Source: https://news.am/hy/news/1038402
World
Լիբանանի արևելքին Իսրայելի հասցրած ավիահարվածից առնվազն 14 մարդ է զոհվել
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։