Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների ընթացիկ փուլում Իսլամական Հանրապետությունից միջուկային նյութերի արտահանման հարցը չի քննարկվում։ Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Ալի Բաղերի-Քանին։

«Կարող եմ ասել, որ առայժմ օրակարգում պատերազմի ավարտն է։ Մյուս թեմաների, այդ թվում՝ նյութի արտահանման վերաբերյալ, որևէ հարց չենք քննարկում», — ասել է նա։

Ալի Բաղերի-Քանին նաև նշել է, որ դիվանագիտական գործընթացը շարունակվում է արդեն երկար ժամանակ, սակայն դրա վերջնական արդյունքը անմիջականորեն կախված է Վաշինգտոնի դիրքորոշումից և պրագմատիզմից։

Source: https://news.am/hy/news/1039258