ԱՄՆ-ի Իրանի դեմ ռազմական գործողության ծախսերը գերազանցել են 95,2 մլրդ դոլարը, հայտնել է Iran War Cost Tracker պորտալը։
Իրական ժամանակում աշխատող պորտալի հաշվիչը հիմնված է ԱՄՆ Կոնգրեսի համար Պենտագոնի՝ մարտի 10-ի ճեպազրույցի վրա, որտեղ պնդվել էր, որ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների առաջին վեց օրերի ընթացքում Վաշինգտոնը ծախսել է 11,3 մլրդ դոլար և հետագայում նախատեսում է հակամարտության յուրաքանչյուր հաջորդ օր ծախսել ևս 1 մլրդ դոլար։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը պատերազմ սկսեցին Իրանի դեմ։ Հարվածների տակ են հայտնվել իրանական խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է լայնածավալ պատասխան գործողության մասին՝ հարձակվելով Իսրայելի վրա։
Հարվածների են ենթարկվել նաև ԱՄՆ ռազմական օբյեկտները Բահրեյնում, Հորդանանում, Իրաքում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում։ Իրանի իշխանությունները նաև որոշում են ընդունել փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ-ի, Իսրայելի և իսլամական հանրապետության դեմ ագրեսիային աջակցած երկրների հետ կապված նավերի համար։
Source: https://news.am/hy/news/1039273
World
Iran War Cost Tracker. ԱՄՆ-ն Իրանի դեմ ռազմական գործողության վրա ծախսել է ավելի քան 95 մլրդ դոլար
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։