Կյանքում ես ոչ մի քայլ չեմ արել, որի մասին կամաչեի պատմել իմ երեխաներին և թոռներին։ Այս մասին Ախուրյանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
«Սա է իմ կյանքի բանաձևը։ Չանել այն, ինչի մասին հետո կամաչես և կքաշվես պատմել քո երեխաներին», - ընդգծել է Քոչարյանը։
Պատասխանելով նախկին ընդդիմադիր Գեղամ Նազարյանի՝ դաշինքից դուրս գալու մասին հարցին՝ Քոչարյանը նշել է, որ իշխանությունների մեծ ճնշման ներքո եղել է մեկ կորուստ։ Նա հավելել է, որ կորուստներ եղել են նաև այլ խմբակցություններում, այդ թվում՝ իշխող կուսակցությունում։ Քաղաքական գործիչն ընդունել է, որ ինքն իր մեղքն է ունեցել պատգամավորության թեկնածուների ցուցակը կազմելու հարցում՝ հավելելով, որ ևս 2-3 հոգի վախեցել են ու պարզապես չեն վերցրել մանդատները։ Ոմանց քաղցրաբլիթներ են խոստացել, ոմանց վրա էլ քրեական գործեր են կարել ու հասցրել մինչև Վճռաբեկ դատարան, որպեսզի նրանց ճնշման տակ պահեն, պարզաբանել է քաղաքական գործիչը։ Քոչարյանը հավելել է, որ ամենուր էլ նմանատիպ բաներ են տեղի ունենում, և դա մեզ պետք է ավելի ամրապնդի, այլ ոչ թե թուլացնի։
Հարցին, թե ինչ է անելու հունիսի 8-ին, քաղաքական գործիչը պատասխանել է պարզապես՝ տոնելու ենք հաղթանակը։ «Առաջ գնալիս պետք չէ հետ նայել։ Երբ գրավում ես խրամատը, պետք է արագություն հավաքել և նայել առաջ, ոչ թե հետ։ Եթե հրամանատարը սկսի հետ նայել, ամբողջ վաշտը կամ գումարտակը հետ կնայի և վճռորոշ պահին կպարտվի», - բացատրել է իր դիրքորոշումը Ռոբերտ Քոչարյանը։
Source: https://news.am/hy/news/1036582
Armenia
Իմ կյանքում ես ոչ մի քայլ չեմ արել, որի մասին կամաչեի պատմել իմ երեխաներին․ Քոչարյան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։