«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է դառնա արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների զարգացման տարածաշրջանային կենտրոն։
Նրա խոսքով՝ իշխանությունները փորձում են մարդկանց վախեցնել՝ ներկայացնելով, թե եթե իրենք չվերընտրվեն, ապա նման ծրագրեր չեն իրականացվի։
«Ես երաշխավորված ասում եմ, որ իմ վարչապետության ժամանակ այս հարցերը լինելու են պետական քաղաքականության առաջնային ուղղություններից։ Մենք պահպանելու ենք բոլոր միջազգային պարտավորությունները, զարգացնելու և խորացնելու ենք հարաբերությունները Միացյալ Նահանգների և մյուս գործընկեր երկրների հետ»,- նշել է Արման Թաթոյանը։
Նա ընդգծել է, որ արհեստական բանականության զարգացումը պետք է դառնա Հայաստանի կրթական և տնտեսական ռազմավարության կարևոր բաղադրիչը։
«Մենք կրթական ծրագրերի փոփոխություններ ենք իրականացնելու համալսարաններում, քոլեջներում և դպրոցներում։ Մեր երիտասարդների և երեխաների կրթության մեջ ներդնելու ենք ժամանակակից տեխնոլոգիաներ ու AI համակարգեր։ Դրանք կիրառվելու են նաև ճանապարհային երթևեկության կառավարման, անվտանգության, գյուղատնտեսության, արդյունաբերության ոլորտներում։»,- ասել է նա։
Source: https://news.am/hy/news/1039173
Armenia
Հայաստանը պետք է ունենա արհեստական բանականության՝ AI գործարան. Արման Թաթոյան (վիդեո)
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։