Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության պայմանագրի ստորագրումն ավելի շատ նման է նախընտրական քարոզարշավին ցուցաբերվող աջակցության։ Այս մասին Անվտանգության առաջին միջազգային համաժողովի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ինչ վերաբերում է ռազմավարական գործընկերության պայմանագրին. եկեք պատկերացնենք՝ մարդը ժամանում է ընդամենը մեկ ժամով։ Ու այդ մեկ ժամվա ընթացքում հասցնում է ռազմավարական գործընկերության պայմանագիր ստորագրել։ Սա ավելի շատ նման է նախընտրական քարոզարշավի կամ նախընտրական քարոզարշավին աջակցելու փորձի։ Ավելի լուրջ մանրամասների մեջ խորանալը դժվար է, որովհետև, նախ՝ այդ մանրամասները չկան, և երկրորդ՝ ռազմավարական գործընկերության պայմանագիրն ինքնին պետք է նախատեսի առանձին ուղղություններ, և դրանցից յուրաքանչյուրը պետք է բավականին խորը մշակված լինի։ Մենք դա դեռ չենք տեսել», — ասել է Շոյգուն։
Source: https://news.am/hy/news/1039177
Armenia
Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության պայմանագիրն ավելի շատ նախընտրական աջակցության է նման․ Շոյգու
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։