Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Գյումրիի բնակիչների հետ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ հիշեցրել է կործանարար Սպիտակի երկրաշարժից հետո «աղետի գոտու» վերացման ուղղությամբ իր կատարած հսկայածավալ աշխատանքի մասին։
«Նախագահությանս շրջանում ամենահաճախը եղել եմ Գյումրիում՝ տարեկան մի քանի անգամ։ Գալիս էի ստուգելու, թե ինչպես են պահպանվում շինարարության տեմպերը, էլ ինչ կարելի է անել, կառուցել։ Ինձ համար դա պատվի հարց էր։ Ես ինքս ինձ ասում էի, որ չի կարելի թողնել չլուծված հարցեր։ Բայց ահա ինձ ասում են դեռևս մնացած վագոն-տնակների մասին։ Գոնե դրանց վերացման համար պարտավոր ենք վերադառնալ։ Խոստանում եմ, որ ձեզ հանգիստ չեմ թողնի, ստիպելու եմ գիշեր-ցերեկ աշխատել»,- խոստացել է Քոչարյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանի ոչ մի ղեկավար Գյումրիի համար այնքան բան չի արել, որքան ինքը, և ապագայում էլ ավելին չի անի, քան կարող է անել ինքը։
Source: https://news.am/hy/news/1036704
Armenia
Հայաստանի ոչ մի ղեկավար Գյումրիի համար այնքան բան չի արել, որքան ես. Քոչարյան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։