ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու և անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու հերթական դեպքերը։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են կոմիտեի լրատվական ծառայությունից։
«Մասնավորապես՝ պարզվել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուի կազմակերպմամբ մի շարք անձինք օրենսդրական արգելքի պայմաններում տվել են ՀՀ Լոռու մարզի մի շարք ընտրողների բնակարանների վարձավճարները։
Խմբի անդամները, բացահայտումից խուսափելու և իրենց գործողությունների հետագծելիությունը նվազեցնելու նպատակով, օգտագործել են միջնորդավորված անձանց և նրանց պատկանող ավտոմեքենաները, գումարները տրամադրել են հիմնականում կանխիկ եղանակով, դրանց ստացման և բաժանման գործընթացում ներգրավել են իրենց հետ փոխկապակցված ընկերությունների աշխատողներին ու նրանց շրջապատի անձանց, իսկ դրամական միջոցների շարժի վերահսկումը դժվարացնելու նպատակով ծրագրել են ֆինանսական գործառնությունների համար օգտագործել ռուսական բանկային քարտեր։
Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Source: https://news.am/hy/news/1036505
Armenia
Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի և ընտրողների վրա ազդեցության դեպքեր է բացահայտել. Նոր ձայնագրություններ (վիդեո)
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։