Գրենլանդիայի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը չի փոխվել կղզու հարցերով Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Ջեֆ Լենդրիի հետ հանդիպումից հետո, հայտնել է Գրենլանդիայի վարչապետ Իենս-Ֆրեդերիկ Նիլսենը։
Ինչպես հայտնել է Նիլսենը Կոպենհագենում անցկացված Ժողովրդավարության գագաթնաժողովի շրջանակում, բանակցությունները եղել են «կառուցողական», սակայն դրանք ցույց են տվել, որ «որևէ նշան չկա, թե ինչ-որ բան է փոխվել» տարածքի նկատմամբ վերահսկողության վերաբերյալ ամերիկյան ծրագրերում, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը:
«Մենք հստակ հայտարարել ենք, որ Գրենլանդիայի ժողովուրդը վաճառքի ենթակա չէ, և որ գրենլանդացիներն ինքնորոշման իրավունք ունեն։ Դա բանակցությունների առարկա չէ»,- ընդգծել է վարչապետը։
Գրենլանդիայի արտգործնախարար Մուտե Բ․ Էգեդեն ևս հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի հրաժարվել տարածքի նկատմամբ իր մտադրություններից։ «Մենք ունենք կարմիր գիծ։ Ամերիկացիների մեկնարկային դիրքորոշումը նույնպես չի փոխվել»,- նշել է նա։
Նիլսենը հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը կշարունակվի, սակայն ցանկացած ավելի սերտ համագործակցություն հնարավոր է միայն այն պայմանով, որ Վաշինգտոնը հարգի Գրենլանդիայի ինքնիշխանությունն ու նրա «կարմիր գծերը»։
Source: https://news.am/hy/news/1036371
Football
Գրենլանդիայի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը չի փոխվել. վարչապետ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։