Իրանական Fars գործակալության տեղեկություններով՝ Իրանի առաջարկներին ԱՄՆ-ի պատասխանում նշվել են Վաշինգտոնի հինգ հիմնական պայմանները։
Մասնավորապես, իրանական գործակալության տվյալներով, Վաշինգտոնի պայմաններով՝
▪️ Միացյալ Նահանգները Իրանին որևէ փոխհատուցում և վնասի հատուցում չեն վճարելու։
▪️ Իրանը պետք է դուրս բերի և ԱՄՆ-ին փոխանցի 400 կիլոգրամ ուրան։
▪️ Իրանի բոլոր միջուկային օբյեկտներից կարող է շարունակել աշխատանքը միայն մեկ համալիր։
▪️ ԱՄՆ-ը պատրաստ չէ ապասառեցնել նույնիսկ սառեցված իրանական ակտիվների 25 տոկոսը։
▪️ Բոլոր ուղղություններով պատերազմի դադարեցումը կախված կլինի բանակցությունների շարունակությունից։
Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ նույնիսկ այս պայմանների կատարման դեպքում, հեղինակների կարծիքով, ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ռազմական գործողությունների սպառնալիքը կպահպանվի։
Գործակալության զրուցակից փորձագետները կարծում են, որ ամերիկյան առաջարկն ուղղված է ոչ թե ճգնաժամի կարգավորմանը, այլ այն նպատակների իրականացմանը, որոնց Վաշինգտոնը չկարողացավ հասնել պատերազմի ընթացքում։
Իր հերթին Իրանը հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների միայն վստահությունը վերականգնելու կոչված հինգ նախնական պայմանների կատարման դեպքում՝
▪️ Պատերազմի լիակատար դադարեցում բոլոր ճակատներում, հատկապես Լիբանանում։
▪️ Արտերկրում արգելափակված իրանական միջոցների ապասառեցում և վերադարձ։
▪️ Իրանի ինքնիշխան իրավունքների ճանաչում Հորմուզի նեղուցի նկատմամբ։
Source: https://news.am/hy/news/1036055
Football
Fars. ԱՄՆ-ն բանակցություններում Իրանին հինգ հիմնական պայման է ներկայացրել
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։