Եթե կորցրել եք ձեր վիզան, կամ այն գողացել են, խուճապի մի մատնվեք, այլ գործեք անհապաղ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։
«Կորստի մասին հայտարարություն ներկայացրեք այն երկրի ոստիկանությունում, որտեղ դա տեղի է ունեցել։
• Տեղեկացրեք ԱՄՆ դեսպանատանը կամ հյուպատոսարանին, որտեղ նախատեսում եք հաջորդ անգամ վիզայի դիմում ներկայացնել։
• Լրացրեք նոր DS-160 դիմումաձև և հարցազրույցի օր ու ժամ ամրագրեք։
Հիշեցնենք, որ «առգրավված» վիզան չի համարվում «կորած» վիզա. այն իշխանությունների կողմից չեղարկված փաստաթուղթ է, որն այլևս ճամփորդության համար վավեր չէ»,- ասվում է հաղորդագրությունում։
Source: https://news.am/hy/news/1036231
Armenia
Եթե կորցրել եք ձեր վիզան, կամ այն գողացել են, խուճապի մի մատնվեք, այլ գործեք անհապաղ. ԱՄՆ դեսպանատուն
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։