Աշոցքի բնակիչները Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին դժգոհել են բազմաթիվ չլուծված խնդիրներից և պետության անտարբերությունից:
Աշոցքի բնակիչները դժգոհել են յոթ դպրոց փակելու ծրագրերից, անասնապահության վերացումից և արտագաղթից. 8900 բնակչից գրեթե կեսն արդեն հեռացել է, իսկ մայիսի 19-ի դրությամբ՝ գարնանացանը դեռ չի էլ սկսվել:
«Եթե դպրոցը գյուղում փակվելու է, ուրեմն հաջորդը գյուղն է փակվում։ Այս ամենին պետք է վերջ տալ: Աշխատատեղերի հարցում մեր մոտեցումը մարզերի նկատմամբ հատուկ ուշադրությունն է: Կառավարությունը պետք է այդ ուշադրությունն արտահայտի հստակ ծրագրերով, և մենք դա անում էինք մեր ժամանակ: Չգիտեմ՝ ինչպես են հասել այս վիճակին, բայց կարծում եմ, որ ամեն ինչ հնարավոր է փոխել: Ունենք պրոֆեսիոնալ թիմ, գիտենք՝ ինչ ենք ուզում և ինչպես դրան հասնել», - նշել է Քոչարյանը:
Source: https://news.am/hy/news/1036602
Armenia
Եթե դպրոցը գյուղում փակվելու է, ուրեմն հաջորդը գյուղն է փակվում. Ռոբերտ Քոչարյան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։