ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ Երևանի կենտրոնում արդեն տեղադրվել է #COP17-ի տարբերանշանը՝ ազդարարելով մեր երկրի կարևոր ճանապարհը դեպի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողով։
Հոկտեմբեր ամսին Երևանը կհյուրընկալի աշխարհի տարբեր երկրների պատվիրակությունների, միջազգային կազմակերպությունների և բնապահպանական ոլորտի ներկայացուցիչների՝ դառնալով կենսաբազմազանության պահպանության շուրջ գլոբալ քննարկումների կարևոր հարթակ։
Հայաստանը շարունակում է ակտիվ նախապատրաստական աշխատանքները՝ համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու ուղղությամբ՝ արժանապատվորեն ներկայացնելով մեր երկիրը միջազգային բնապահպանական օրակարգում։
Source: https://news.am/hy/news/1036334
Armenia
Երևանը պատրաստվում է COP17-ին. տեղադրվել է տարբերանշանը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։