Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի Կենտրոնի տեսուչների կողմից Սուսաննա Թադևոսյան Կարլ-Լիբկնեխտի անհատ ձեռնարկատիրոջը պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք․ Երևան, Երվանդ Օտյան փողոց) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սանիտարահիգիենիկ մի շարք պահանջներ․
արտադրական շինությունը, որտեղ իրականացվել է հորած պանրի փաթեթավորումը, ապահովված չի եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներով, սանհանգույցներով, ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով,
հատակի մակերևույթը պատրաստված չի եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,
պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,
առաստաղը պատրաստված չի եղել այնպես, որպեսզի կանխարգելվի կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
դռները պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,
սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը:
Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ։
Source: https://news.am/hy/news/1036991
Armenia
Երևանում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։