Մայիսի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:50-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու Խորենացի փողոցի 15 հասցեում գործող «Էլիտ Պլազա»-ից, հաղորդում է Shamshyan.com–ը։
Տեղում պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ 55-ամյա Ս. Կ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «Էլիտ Պլազա»-ում գործող «Արտ Լանչ»-ի խոհանոցում հոսանքահարվելու հետևանքով։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 3-րդ քննչական բաժին։ Կայքի տեղեկություններով՝ Ս. Կ.-ն հոսանքահարվել է էլեկտրական ջեռոցից։
Source: https://news.am/hy/news/1037254
Armenia
Երևանում «Արտ Լանչ»-ի խոհանոցից հոսանքահարված վիճակում հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։