Եթե «ՔՊ»-ն մնա իշխանության ղեկին, լինելու է պատերազմ և երաշխավորված պարտություն։ Գյումրիի բնակիչների հետ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ հայտարարել է պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նա հերքել է իշխանությունների տարածած այն լուրերը, ըստ որոնց իշխանափոխությունից հետո բոլոր պետական ծառայողներն ազատվելու են աշխատանքից։ Ազատվելու է միայն «ՔՊ»-ի վերնախավը, և նրանք ոչ միայն ազատվելու են, այլև կանգնելու են դատարանի առաջ։
«Ասում են՝ ժողովրդավարություն չի լինելու, բռնություն է լինելու։ Մինչդեռ հենց ինքն է ժողովրդավարության թշնամին։ Նա գողացել է քաղաքացիների ընտրելու իրավունքը, ինչի ապացույցն են Գյումրիի քաղաքապետի և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ձերբակալությունները։ Ազատությո՛ւն բոլոր քաղաքական բանտարկյալներին։
Ասում են, իբր կրճատվելու է պայմանագրային զինծառայողների աշխատավարձը՝ սո՛ւտ է, նրանք ավելի շատ են ստանալու։
Ասում են, թե տանում են դեպի Եվրոպա՝ սո՛ւտ է, նա ուզում է ձեզ տանել դեպի Թուրքիա։ Մենք դա կկանխենք, իսկ Եվրոպայի հետ կլինեն կայուն, զարգացող հարաբերություններ։
Սուտ է, թե Փաշինյանը հավատացյալ է. քրիստոնյան չի կարող նման պայքար մղել հայ ժողովրդի դեմ։ Երբեմն մտածում եմ, որ Հեյդար Ալիևը երկու որդի է ունեցել՝ Իլհամը և Նիկոլը, որոնք համատեղ պատերազմում են հայ ժողովրդի դեմ»,- հայտարարել է Սաղաթելյանը։
Source: https://news.am/hy/news/1036698
Armenia
Երբեմն մտածում եմ, որ Հեյդար Ալիևը երկու որդի է ունեցել՝ Իլհամը և Նիկոլը. Իշխան Սաղաթելյան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։