Մայիսի 27-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։ Առաջիկա 2 օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա մի քանի աստիճանով, սակայն արդեն ուրբաթ այն կրկին կնվազի։ Ինչպես «Հայպետհիդրոմոտից» հայտնել են NEWS.am-ին, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի +9+11, վաղը ցերեկը՝ +25+27։

Շիրակում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +18+21,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +17+20,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +21+25,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +18+21,

Լոռիում՝ գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +21+25,

Տավուշում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +25+28,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +16+20,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +21+26,

Արարատում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +25+28,

Արմավիրում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +25+28,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +16+20,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +24+28,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +27+31,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +21+25։

Source: https://news.am/hy/news/1038426