Մենք չպետք է թույլ տանք, որ օտարները մեզ օգտագործեն օտարների դեմ։ Այս մասին մայիսի 26-ին Կոտայքի մարզի վարչական կենտրոն Հրազդան քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը գլխավորում է երկրում այժմ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։
Նրա խոսքով՝ խոսելով հազարամյակի մասին՝ Հայաստանը պետք է նայի առաջ՝ դասեր քաղելով անցած հազարամյակից։ «Անցյալի ամենագլխավոր դասն այն է, որ մենք թույլ ենք տալիս, որ օտարները մեզ օգտագործեն օտարների դեմ, ի վերջո, մեզ շպրտում են մի կողմ՝ թողնելով անպաշտպան»,- նշել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ Հայաստանը պետք է իր ուժերը օգտագործի միայն սեփական անվտանգության, պետության, բարեկեցության և ազատության պաշտպանության համար։
Միևնույն ժամանակ, նա անհամաձայնություն է հայտնել ընդդիմության այն տեսակետին, թե անհրաժեշտ են խաղաղության երաշխավորներ, քանի որ դա, նրա գնահատմամբ, նշանակում է երկրի ճակատագիրը հանձնել ուրիշների ձեռքը։ «Մենք հազիվ ենք մեր ճակատագիրը վերցրել մեր ձեռքը, և մենք չենք կարող ձեռքներիցս բաց թողնել այդ ղեկը»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։
Source: https://news.am/hy/news/1038458
Armenia
Մենք չպետք է թույլ տանք, որ օտարները Հայաստանն օգտագործեն օտարների դեմ․ Նիկոլ Փաշինյան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։