Մայիսի 21-ին Հայաստանի առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերևութաբանները կանխատեսում են հյուսիս-արևմտյան քամու ուժգնացում՝ մինչև 18-22 մ/վ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են NEWS.am-ին, Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կհասցնի 17-20 մ/վ-ի։ Մոտակա գիշերը մայրաքաղաքում կլինի +10+12, վաղը ցերեկը՝ +18+20։
Շիրակում՝ գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +10+15,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +11+14,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +13+16,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +11+15,
Լոռիում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +14+17,
Տավուշում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +18+22,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +10+14,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +13+17,
Արարատում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +17+20,
Արմավիրում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +16+19,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +10+14,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +17+20,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +21+24,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +15+18։
Source: https://news.am/hy/news/1036865
Armenia
Եղանակը Հայաստանում
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։