Մայիսի 20-ին Հայաստանի առանձին շրջաններում օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ կանխատեսվում է հյուսիս-արևմտյան քամու ուժգնացում՝ մինչև 18-22 մ/վ։

Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով։

«Հայպետհիդրոմետ»–ից NEWS.am-ին հայտնում են, որ Երևանում երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամին կուժեղանա մինչև 17-20 մ/վ։

Առաջիկաա գիշերը մայրաքաղաքում կլինի +7+9, վաղը ցերեկը՝ +21+23։

Շիրակում՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +14+19,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +15+18,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +16+19,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +14+18,

Լոռիում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +18+22,

Տավուշում՝ գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +21+25,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +13+16,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +16+21,

Արարատում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +20+23,

Արմավիրում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +20+23,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +13+16,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +20+24,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +23+26,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +17+20։

Source: https://news.am/hy/news/1036556