Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ընթացքում նրա հետ բանավեճի մեջ մտած Արթուր Օսիպյանը ձերբակալվելու պահից սկսած (2026 թվականի մայիսի 18-ից) գտնվում է հացադուլի մեջ։ Այս մասին Facebook-ի իր էջում հրապարակված տեսաուղերձում ասել է արցախցի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։

«Եթե ինձ հարցնեն, թե Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքական գործիչներից, ովքեր ունեն նմանություններ, ես կասեմ, որ մինչև 2018 թվականի իր գործունեությունը Նիկոլ Փաշինյանը նմանություն ունի Արթուր Օսիպյանի հետ։ Օսիպյանն էլ բարձրախոսը ձեռքին շրջում էր ամբողջ Արցախով, մարդկանց ոտքի կանգնելու, թալանի դեմ պայքարելու, արդարության համար պայքարելու կոչեր էր անում, մասնակցում էր ընտրություններին որպես կուսակցության առաջնորդ։

Այսինքն՝ փողոցային պայքար էր տանում քաղաքական և այլ մեթոդներով, որպեսզի պաշտպանի իր սկզբունքները, հասնի որոշակի արդյունքների։ Նիկոլ Փաշինյանը ազատազրկվեց իր գործունեության ընթացքում Այս պահին Արթուր Օսիպյանը կալանավորվեց»,- նշել է փաստաբանը։

Դավիթ Հովհաննիսյանն ընդգծել է, որ փաստորեն դատական պրակտիկայում 2009 թվականից մինչև այսօր ոչ մի բան Հայաստանի Հանրապետությունում չի փոխվել։

Հիշեցնենք, որ մայիսի 18–ին Երևանում ՔՊ–ի քարոզարշավի ժամանակ Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը մոտեցել էր Նիկոլ Փաշինյանին ու Արցախի վերաբերյալ հարցեր ուղղել նրան, Փաշինյանն էլ հունից դուրս էր եկել և վիրավորական արտահայտություններ արել Օսիպյանի հասցեին։

«Թող Ղարաբաղի պսևդոէլիտաները ռադ լինեն, գնան։ Էս ովքե՞ր են սրանք, ռադներդ քաշեք ընդհանրապես։ Արթուր Օսիպյան, գլուխդ պատին ես տվել։ Գնայիր, զոհվեիր մեր էրեխեքի տեղը։ Թալանչի անասուններ»,–ասել էր Փաշինյանը։

Օսիպյանը նույն օրը ձերբակալվել էր խուլիգանություն կատարելու կասկածանքով։ Իսկ այսօր արդեն նա կալանավորվել է երկու ամսով։

Այ տականք ինչի ես կենդանի, գնայիր զոհվեիր, ռադդ քաշի համաբալի մեկը. Փաշինյանը սկսեց վիրավորել

Source: https://news.am/hy/news/1037184