ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 19-ին, կազմել է 368.21 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.17 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 427.9 դրամ (նվազել է 0.06 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.15 դրամ (աճել է 0.06 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 365–366.5 դրամով, վաճառվում է 369-471 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 421-424 դրամով, վաճառվում է 429–436 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.90-5.01 դրամով, վաճառվում է 5.17–5.33 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 365 դրամով, վաճառվում՝ 368 դրամով:

Եվրոն գնվում է 426 դրամով, վաճառվում է 430 դրամով:

Ռուբլին գնվում է 4.98 դրամով, վաճառվում է 5.08 դրամով:

Source: https://news.am/hy/news/1036609