Դեսպան Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում որպես հատուկ հյուր մասնակցել է Family Focused Treatment Association (FFTA) կազմակերպության «Քաղաքականության կիրարկում՝ ի նպաստ ընտանիքների բարօրության» միջոցառմանը, որի շրջանակում հանդիպում է ունեցել միջոցառման համակազմակերպիչ, FFTA-ի Հանրային քաղաքականության և նահանգային գործընկերությունների տնօրեն Տրևա Ջոնսոնի և ԱՄՆ Բնակարանաշինության և քաղաքային զարգացման քարտուղարության Հյուսիսարևմտյան տարածաշրջանի ադմինիստրատոր Քրիս Պատերսոնի հետ։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:
Ընդգծվել է երեխաների և ընտանիքների բարեկեցության ապահովման, համայնքային և պետական մակարդակներում խնամատարության ինստիտուտի առաջխաղացման կարևորությունը։ Անդրադարձ է արվել նաև ինստիտուտի զարգացման ուղղությամբ ՀՀ վարած քաղաքականությանը։
Կայացած միջոցառման շրջանակում FFTA Հանրային քաղաքականության ինստիտուտը համախմբել է պետական կառույցների ներկայացուցիչների, քաղաքականություն մշակողների, փորձագետների և անհատների, ովքեր դիտարկել են խնամատարության ինստիտուտի զարգացման հեռանկարները, սահմանված առաջնահերթություններն ու դրանց գործնական իրականցման հնարավորությունները։
Source: https://news.am/hy/news/1036643
Football
Դեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառմանը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։