Իրանի բանակի բարձրաստիճան հրամանատարներից մեկը՝ դերծովակալ Հաբիբոլա Սայարին, հայտարարել է, որ ուժերը պատրաստ են պատմական ճակատամարտի երկրի դեմ ցանկացած նոր ագրեսիայի դիմակայելու համար՝ այն ֆոնին, երբ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը սպառնում են, որ կարող են նոր հարձակում սկսել Իրանի դեմ, հաղորդել է Press TV-ն։
Դերծովակալ Հաբիբոլա Սայարին, որը ցամաքային զորքերի հրամանատարի համակարգման գծով տեղակալն է, շաբաթ օրը հանդես է եկել նախազգուշացմամբ, երբ Իրանը նշում է 1980-ականներին Իրաքի կողմից պարտադրված պատերազմի ընթացքում Խորեմշահր քաղաքի ազատագրման 44-րդ տարեդարձը՝ պատմական «Բեյթ-օլ-Մոքադդաս» անունն ստացած գործողության շրջանակում։
«Պաշտպանելով երկրի տարածքային ամբողջականությունն ու անկախությունը՝ մենք պատրաստ ենք ստեղծել ևս մեկ Բեյթ-օլ-Մոքադդաս՝ ցանկացած խռովության և պարտադրված պատերազմի դիմաց։ Թող աշխարհն իմանա, որ մեր ինքնությունը սերտորեն կապված է անձնազոհության և հայրենասիրության հետ», - ասել է Սայարին։
Դերծովակալ Սայարին նաև հայտարարել է, որ իրանական բանակը սպասում է իսլամական հեղափոխության առաջնորդի հրամանին՝ «թշնամիներին ջախջախիչ հարվածներ հասցնելու» համար։
Source: https://news.am/hy/news/1037825
World
Դերծովակալ Սայարի. Իրանը պատրաստ է պատմական ճակատամարտի ցանկացած նոր ագրեսիայի դեմ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։