ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ուժերը մայիսի 23-ին հասել են կարևոր եզրագծի՝ վերուղղորդելով 100 առևտրանավ, միաժամանակ կիրառելով Իրանի ծովային շրջափակումը, նշվել է հրամանատարության հայտարարության մեջ։
Ապրիլի 13-ին ամերիկյան զորքերը սկսել են իրականացնել Իրանի նավահանգիստներ մտնող և այնտեղից դուրս եկող առևտրանավերի շրջափակումը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի համապատասխան։
Վերջին վեց շաբաթվա ընթացքում ավելի քան 15 հազար զինվոր, նավաստի, ծովային հետևակային և օդաչու վեուղղորդել են 100 նավ, շարքից հանել չորսը և բաց թողել մարդասիրական օգնություն տեղափոխող 26 նավ։
Առաքելությանն աջակցում են ԱՄՆ ավելի քան 200 ինքնաթիռ և ռազմանավ, այդ թվում՝ «Աբրահամ Լինքոլն» ավիակիր հարվածային խումբը, «Ջորջ Բուշ Ավագ» ավիակիր հարվածային խումբը, «Տրիպոլի» դեսանտային խումբը/ծովային հետևակի 31-րդ էքսպեդիցիոն ստորաբաժանումը և մի քանի կառավարվող հրթիռներով ականակիրներ։
Նշվել է, որ շրջափակումը կիրառվում է բոլոր երկրների այն նավերի նկատմամբ, որոնք մտնում են Իրանի նավահանգիստներ և առափնյա շրջաններ կամ լքում դրանք՝ ներառյալ Իրանի բոլոր նավահանգիստները Պարսից և Օմանի ծոցերում։
Source: https://news.am/hy/news/1037828
World
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է 100 վերուղղորդված նավերի «կարևոր եզրագծի» մասին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։