ԱՄՆ Իլինոյս նահանգում հաջողվել է կանխել հնարավոր հարձակումը տարրական դպրոցի վրա այն բանից հետո, երբ զինված դեռահասի ազգականը ոստիկանություն է կանչել, հայտնել է Nbc News-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Չիկագոյից ոչ հեռոո, Փլեյնֆիլդ Թաունշիփ շրջանում։ Ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր՝ ինքնասպանության մտադրություն ունեցող դեռահասի մասին հաղորդումից հետո։

Ուիլ օկրուգի շերիֆի գրասենյակի տվյալներով՝ ազգականը տղայի մոտ հայտնաբերել է հրազեն և նրան պահել է մինչև ոստիկանության ժամանումը՝ միաժամանակ զանգահարելով 911 ծառայություն։

Քննության կարծիքով՝ դեռահասը գնում էր «Գրանդ-Փրերի» տարրական դպրոց՝ այնտեղ կրակոցներ կազմակերպելու մտադրությամբ։

Ձերբակալությունից հետո նրանից առգրավվել են Glock ատրճանակ, մի քանի լիցքավորված պահեստատուփերով ուսապարկ, դանակներ, դյուրավառ նյութ, ձեռնոցներ և այլ առարկաներ։

Դեռահասին տեղափոխել են հիվանդանոց՝ հոգեբուժական գնահատման համար, այն բանից հետո, երբ նա հայտարարել է իրեն և մյուսներին վնաս պատճառելու մտադրության մասին։

Առայժմ պաշտոնապես մեղադրանքներ չեն ներկայացվել։ Դեպքի օրը դպրոցի մոտ ուժեղացվել է ոստիկանության ներկայությունը։ Իշխանությունները հայտարարել են, որ բնակչության համար այլևս սպառնալիք չկա։

Source: https://news.am/hy/news/1037836